Ձեր Գովազդը Հայկական տվյալների բազայի էջերում

Մեզ մոտ գովազդային հարթակների 5 յուրահատուկ տարբերակ կա.

  • 1. Ամենից մեծ հարթակը, որը մենք կոչում ենք «Հիմնական-մեծ», մենք տրամադրում ենք կայքի հիմնական էջում, 940×300 չափսով: Տեղն ավելի լավ պատկերացնելու համար դիտեք աջի այս նկարը:

940x300 չափսի գովազդային հարթակ

940×300 չափսի գովազդային հարթակ

Այն ավելի քան արտահայտիչ է, խոշոր չափսերով ու արագ տպավորություն ստեղծող:

Սույն հարթակում տեղադրվում են 10 գովազդային վահանակներ, որոնք հաջորդաբար թարթելով ցուցադրվում են: Իհարկե, ցանկության դեպքում Դուք կարող եք ընտրել բոլոր 10-ը:

 

 

  • 2. Հաջորդ հարթակը կոչվում է «Մենք խորհուրդ ենք տալիս»:

 

295x235 չափսի գովազդային հարթակ

295×235 չափսի գովազդային հարթակ

Այն գտնվում է կայքի աջ սյունակում: Այդտեղ տեղադրվող գովազդի յուրահատկությունն այն է, որ այցելուի կողմից ընկալվում է նաև մեր կողմից խորհուրդ տրվող: Ինչո՞ւ: Որովհետև այդտեղի գովազդի հղումը ուղղվում է ոչ թե այլ կայք, այլ մեր կայքում տվյալ կազմակերպության տեղեկատու էջ: Այսպիսով այցելուն անմիջապես տեսնում է Ձեր ամբողջական տվյալները մեզ մոտ:[/Icon List]

Սույն հարթակում կարող եք տեղադրել 295×235 չափի պատկեր:

Սույն հարթակում ևս տեղադրվում են 10 գովազդային վահանակներ, որոնք հաջորդաբար թարթելով ցուցադրվում են: Եվ իհարկե, ցանկության դեպքում Դուք կարող եք ընտրել բոլոր 10-ը:

  • 3. ՏԵՂԵԿԱՏՈՒ ԷՋԵՐ բաժնի վերջին ինը էջերը տեսանելի են հիմնական էջում: Այստեղ ևս Դուք հնարավորություն ունեք Ձեր հաստատության մասին առկա տեղեկատու էջը պահպանել հիմնական էջում:

 

  • 4. ԿԱՅՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ տեսանելի լինելով հնարավոր է առաջ մղել համապատասխան հաստատությունը: Սա կարծում ենք կազմակերպության գովազդի արդյունավետ եղանակներից մեկը կարող է լինել:

Մարդիկ սիրում են քարտեզով կողմնորոշվել, ուստի այն հաճախ է օգտագործվում:

Թողեք Ձեր հետքը/գույնը մեր քարտեզի վրա:

  • 5. Մեր գովազդային փոփոխվող հարթակները (չափսերը` 300×250, 468×60) ընդգրկում են կայքի բոլոր էջերը:

Այստեղ գովազդ պատվիրելուց Դուք հնարավորություն ունեք.

  1. Նշել շաբաթվա այն օրերն ու ժամերը, երբ ցանկանում եք, որ Ձեր գովազդը արտապատկերվի մեր կայքում,
  2. Նշել այն երկրները, որտեղի այցելուները կարող են տեսնել Ձեր գովազդը,
  3. Նշել, թե ամսվա, շաբաթվա կամ օրվա ընթացքում այցելուները  քանի անգամ կարող են տեսնել Ձեր գովազդը:

Շատ այլ հնարավորություններ ևս կան, որոնց կարող եք մանրամասն տեղեկանալ մեզ դիմելուց հետո:

Մեզ մոտ այս հարթակներում գովազդները գործում են աճուրդի սկզբունքով, այսինքն` ինչքան առաջարկի չափը բարձր է, այնքան ավելի շատ Ձեր գովազդը կշրջանառվի մեր կայքում:

Այստեղ մենք գովազդի գին չենք սահմանում, այսինքն` Դուք կարող եք Ձեր գովազդը կայքում շրջանառության մեջ դնել նույնիսկ 1 դրամով, սակայն մի մոռացեք, որ եթե որևէ մեկը իր գովազդի համար վճարում է 2 դրամ, ապա Ձեր տեղադրած գովազդի շրջանառվելը անհավանական է, սակայն այդ մեկը եթե դադարեցնի իր գովազդը շրջանառել կայքում, ապա անմիջապես Ձեր գովազդը կսկսի պտտվել:

Գովազդի համար վճարման 3 հիմնական տարբերակներ են գործում.

  1. Օրական – երբ դուք որոշակի գումար եք սահմանում 1 օրվա համար,
  2. Սեղմումով – մեկ սեղմումի դիմաց Ձեր սահմանած գումարը,
  3. Արտապատկերումների քանակով – երբ գումար եք սահմանում 1000 արտապատկերումների համար:

 

Գովազդը պատվիրելուց հետո յուրաքանչյուր ամսվա վերջում Ձեզ կփոխանցի մանրակրկիտ վիճակագրություն կատարված պատվերների առնչյալ:

Մեր գովազդային համակարգը աշխատում է Google dfp համակարգով, այնպես որ որևէ խաբեություն բացառված է:

Եթե ցանկանում եք գովազդել մեզ մոտ, սակայն երկմտում եք, քանի որ վստահ չեք, թե Ձեր ծախսած գումարը որքանով արդյունավետ կլինի, ապա հավաստիացնում ենք, որ Ձեր գովազդի արդյունավետությունից 100 % գոհ չլինելու դեպքում, ժամանակահատվածը սպառվելուց հետո, 30 օրվա ընթացքում կարող եք խնդրել վճարած ողջ գումարի վերադարձը:

Ոչ մի խնդիր չեք ունենա, վստահեցնում ենք:

Գրեք մեզ Կապի բաժնի միջոցով:

———————————————————

Գովազդային գործակալներին և մարկետոլոգներին

Մեր համակարգի միջոցով ցանկացած ոք կարող է դառնալ մեր գովազդային գործակալը։

-Ի՞նչ է սա նշանակում։

-Այն, որ յուրաքանչյուր ոք, անսահմանափակ քանակությամբ կարող է օգտագործել մեր գովազդային տարածքները և գումար վաստակել։

-Ինչպե՞ս է դա տեղի ունենում։

-Անձը կամ կազմակերպությունը նախ դառնում է մեր գովազդային գործակալը՝ գրանցվելով մեզ մոտ: Այդ ընթացքում գուցե մենք անհրաժեշտություն ունենանք հանդիպել տվյալ անձի հետ կամ խնդրել ներկայացնել տվյալ անձը հաստատող որոշ տվյալներ: Համագործակցությունը հաստատելուց հետո գովազդային գործակալը արդեն ինքնուրույն պայմանավորվածություն է ձեռք բերում գովազդատուի հետ, այնուհետև համակարգի միջոցով մեզ մոտ գրանցում է պատվերը, սահմանում է գինը, ավելացնում գովազդային վահանակը և լրացնում մնացյալ մանրամասները։ Մեր հաստատելուց հետո տվյալ գովազդը շրջանառվում է կայքի էջերում։ Գովազդի շրջանառման ընթացքում մեր գովազդային գործակալը հնարավորություն ունի հետևել տեղադրված գովազդի վիճակագրությանը և այն ցույց տալ իր գործընկերոջը։ Գովազդային գործակալը ինքն է որոշում տվյալ գովազդի արժեքը, և այն կարող է սահմանել նույնիսկ 1 (մեկ) ցենտ մեկ սեղմումի (CPC), սայթում 1000 անգամ երևալու (CPM), նույնիսկ 1 օրվա համար։

Վերջինս կարող է անսահմանափակ քանակությամբ գովազդներ տեղադրել մեր նախագծերի էջերում` չմոռանալով, իհարկե, որ գովազդային վահանակները շրջանառվում են աճուրդային սկզբունքով:

Յուրաքանչյուր գործակալ ինքն է որոշում իր միջնորդավճարի չափը: Կայքը վերցնում է այն գումարը, որը մուտքագրվում է համակարգում։

Յուրաքանչյուր անհատ կարող է օգտվել մեր ընձեռած այս հնարավորությունից։

Գրեք մեզ Կապի բաժնի միջոցով: