Հիմնական էջում ավելացրել ենք քարտեզ, որի վրա հնարավոր է տեսնել որոշ հաստատությունների տեղերը:
Բայցի տեղի ցուցադրությունը Դուք կարող եք քարտեզի վրա սեղմել տվյալ սլաքի վրա և կբացվի փոքրիկ պատուհան, որը ցույց կտա տվյալ հաստատության անվանումը, հասցեն, աշխատաժամերը, հեռախոսահամարները: Իհարկե այս ամենը կլինեն, եթե նշված հաստատության տվյալները համապատասխան էջում լրացված են:
Հաստատության վերնագրի վրա սեղմելով կհայտնվեք այդ հաստատությունը բնութագրող տեղեկատու էջում:
Այս ամենից զատ աջ անկյան ցուցիչները ապաակտիվացնելով կարող եք թողնել միայն մեկը և քարտեզի վրա տեսնել միայն այդ դասակարգման մեջ առկա հաստատությունների տեղերը:
Այսպիսով քարտեզի ավելացման նպատակն է բազմահազարանոց տվյալների բազայից առավել արագ գտնել որոշ հաստատությունների վայրը:
Քարտեզի հնարավորությունն այնպիսին է, որ դժվար կլինի ցուցադրել տվյալների բազայում առկա բոլոր հաստատությունները: Նախ այդպիսով կդանդաղի կայքի աշխատանքը, որը կազդի նաև այցելուի որոնման արդյունքների վրա: Երկրորդ. խճողված քարտեզ ներկայացնելը դժվար թե արդյունավետ լինի: Ամեն ինչ մի տեղում խճողելը խառնաշփոթ է առաջացնում, ըստ այսմ քարտեզում տեսանելի կլինեն այն հաստատությունները, որոնք կդառնան առավել պահանջված: Այս առումով մենք հարց կուղղենք նաև Ֆեյսբուքում` տեսնելու համար մարդկանց կարծիքները, թե որ հաստատություններն են նրանք ավելի հաճախ փնտրում:
Բիզնես հաստատություններն էլ կարող են առաջ մղել իրենց հաստատությունները և վճարել իրենց հաստատությունների համար, որ երևան կայքի հիմնական քարտեզում: Սա կարծում ենք կազմակերպության գովազդի արդյունավետ եղանակներից մեկը կարող է լինել:
Սույն քարտեզի ավելացման առնչյալ որոշ փոփոխություններ կկատարվել «Ուղեցույց և ՀՏՀ» և Գովազդի բաժիններում:

