2000 թվականի մայիսին Երևանում մեքսիկական առաջին ռեստորանը, իր դռները բացելով հանրության առաջ, շատ արագ դարձավ քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը: Տարիների ընթացքում ռեստորանն իր հարկի տակ անց է կացրել բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ, հաղթել է մի շարք մրցույթներում`իր արժանապատիվ տեղը գրավելով և մեծ համբավ վայելելով քաղաքի բնակիչների, զանգվածային լրատվամիջոցների, շոու բիզնեսի ներկայացուցիչների և զբոսաշրջիկների շրջանում: Ռեստորանն աչքի է ընկնում իր մեքսիկական խանդավառ ոգով: Ջերմ և բարեհամբույր ընդունելությունը, հաճելի ներքին կահավորանքը, մեքսիկական և լատինաամերիկյան հնչյուններով լի աշխույժ միջավայրը ստիպում է ցանկացած այցելուի զգալ և վայելել ֆիեստան: Իսկ բարձրակարգ սպասարկումը, կենդանի երաժշտությունը և հաճելի անակնկալները ոչ ոքի անտարբեր չեն թողնում:
Այս մեքսիկական անկյունը ողջունում է Ձեզ իր ավտոմեքենաների համար հատկացված ավտոկանգառով, անվճար առաքմամբ, լայնամասշտաբ WiFi ինտերնետով և բազմաթիվ այլ անակնկալներով:


