1898 թ. փետրվարին, առաջին գնացքը, հաղթահարելով 180 կմ հատվածը, Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի): Այդ ժամանակից սկսած, Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով և գտնվում է 1800 մ ծովի մակերևույթից բարձր, երկաթուղային տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակություն ունի` հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստող հուսալի տրանսպորտային կապով ապահովելու համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին: Համաձայն պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Տենդերի պայմաններին համապատասխան` Հայաստանի երկաթուղու աշխատողները (4300 աշխատող), բացառությամբ թոշակի տարիքի հասած անձանց, տեղափոխվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ի հաստիքների վրա` մինչև 20% աշխատավարձի բարձրացմամբ: «ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը: Ընկերության կողմից իրականցվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլլար, որից 220 մլն-ը պլանավորվում է ներդնել 5 տրվա ընթացքում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008 թ. հունիսի 1-ից:

Ընկերությունն իրականացնում է գործունեության հետևյալ ձևերը.

  1. բեռնափոխադրումներ,
  2. հեռավոր ուղևորափոխադրումներ,
  3. ենթակառուցվածքի ծառայությունների մատուցում,
  4. լոկոմոտիվաքարշի ծառայությունների մատուցում,
  5. շարժակազմի նորոգում,
  6. ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն,
  7. սոցիալական ոլորտի ապահովում:

Ընկերության կողմից իրականացվում են բեռնափոխադրումներ` արտահանման, ներկրման և ներհանրապետական հաղորդակցություններով: Փոխադրումների կառուցվածքում առանձնացված են այն բեռների տեսակները, որոնց փոխադրումը հաստատուն է. ցեմենտ, հացահատիկ, նավթ և նավթամթերքներ, քիմիական և հանքային պարարտանյութեր:

Ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը ներքին և միջազգային ուղևորափոխադրումների իրականացումն է: Համաձայն Կոնցեսիոն պայմանագրի` «ՀԿԵ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցել 2007 թ. նույն ժամանակաշրջանի ընթացքում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից մատուցվածի ծավալի ոչ պակաս չափով: Ավելին, Ընկերության գործունեության ժամանակաշրջանում գրանցվել է ուղևորաշրջանառության զգալի աճ ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հաղորդակցություններում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի տեխնիկական բնութագիրը

Հայաստանի երկաթգծի բաց ծավալուն երկարությունը կազմում է 1328,6 կմ, որից 780 կմ գլխավոր ուղիներն են: «ՀԿԵ» ՓԲԸ-ի շահագործման երկարությունը 726 կմ է:

Բոլոր չորս կցվանքների աշխատանքի դեպքում «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխադրական ունակությունը կազմում է տարեկան 50 մլն տոննա և 5,5 մլն ուղևորներ, իսկ Այրումի միայն մի կացվանքի թողունակությունը օրական 18 զույգ գնացք է:

«ՀԿԵ»  ՓԲԸ-ն լրիվ էլեկտրիֆիկացված է, հանդերձավորված է կիսաավտոմատացված բլոկավորման և կապի ժամանակակից տեխնոլոգիական համակարգերով:

«ՀԿԵ»  ՓԲԸ-ն ունի 75 կայարան, որոնցից չորսը կցվանքային են .

  1. Այրում-Սադախլո (Վրաստան),
  2. Ախուրյան-Դոգուկապի (Թուրքիա),
  3. Երասխ-Վելիդաղ (Ադրբեջան),
  4. Իջևան- Բարխուդարլի (Ադրբեջան):

Շարժակազմը և երկաթուղագծերը.

-գլխավոր ուղու երկարությունը` 78 կմ, որից 2,56% երկուղի է
- ռելսամեջի (աղուր) լայնությունը` 1520 մմ է
- գծի էլեկտրիֆիկացումը` 98%
- բեռնատար վագոնների քանակը` 1839,
- էլեկտրաքարշերի քանակը` 49, որից 18-ը` (Թխ8), 31-ը` (Թխ10)
- ուղևորատար վագոնների քանակը` 135
-ջերմաքարշերի քանակը` 30: