«ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ-ն ստեղծվել է «Միջազգային Բիզնես Կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ` հայ-ռուսական մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի շրջանակներում 2004 թվականի օգոստոսին` «ՌԱՍԿՈ» ԱՍՊԸ-ի հիմնադիր հանդիսացող «ՌԱՍԿՈ-ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 30.08.2004 թվականին կայացրած որոշմամբ: «ՌԱՍԿՈ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ բաժնետերերի և «ՌԵԳԻՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՓԲԸ բաժնետերերի 17.03.2008 թ. կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ «ՌԱՍԿՈ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն միացման ճանապարհով վերակազմակերպվել է «ՌԵԳԻՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՓԲԸ-ի:
«ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ-ն ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզա (ԱՊՈ 0043) ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից:
2008 թվականի մարտի 11-ին Ընկերությունը վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ստանալով ոչ կյանքի ապահովագրության թվով 12 դասերի գծով ԱՊՈ 0002(0043) լիցենզիան:


